пятница, 28 сентября 2012 г.

5 փաստեր Orange-ի մասին

Orange ապրանքանիշ













Orange ընկերությանը մենք ճանաչեցինք այն ժամանակ, երբ այն եկավ Հայաստան: Բայց Orange-ը միջազգային հայտնի ապրանքանիշ է, որն առկա է աշխարհի 35 երկրներում, ունի 172 000 աշխատակիցներ, որոնցից 105 000-ը՝ Ֆրանսիայում: 2011թ-ին ընկերության վաճառքի ծավալները կազմել են 45,3 միլիարդ եվրո: France Telecom-ը, որին պատկանում է Orange ապրանքանիշը, 2011թ-ի դեկտեմբերի 31-ի տվյալներով ուներ 226 միլիոն հաճախորդներ, որոնցից 147 միլիոնը՝ Orange ապրանքանիշի ներքո:
1. Orange ապրանքանիշը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում 1990թ-ին և միայն 2000թ-ին է այն 37 միլիարդ դոլարով ձեռք բերվել ֆրանսիական France Telecom ընկերության կողմից:
2. 2001-2006թթ. Orange-ի կարգախոսն էր. «Ապագան պայծառ է, ապագան Orange-ն է»: Այսօր Orange-ի կարգախոսն է. «Օրը փոխվում է Orange-ի հետ»:
3. 2001թ-ին Orange-ը դառնում է Ֆրանսիայի Ռեգբիի ֆեդերացիայի հովանավորը, իսկ 2007թ-ին հովանավորում է Ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկությունը Ֆրանսիայում:
4. 2008թ.-ին Orange-ը Apple-ից թույլտվություն է ստանում վաճառել iPhone Ավստրիայում, Բելգիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Եգիպտոսում, Հորդանանում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Սլովակիայում, Շվեցարիայում և Աֆրիկայում:
5. Orange-ն այսօր խոշորագույն բջջային օպերատորն է այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ֆրանսիա, Մադագասկար, Մալի, Կոտ դԻվուար, Մոլդովա և այլն: