Մամուլում բավականաչափ հաճախ են հանդիպում հաղորդումներ ավիավթարների մասին:Եվ ամեն անգամ,երբ հանձնախումբը ժամանում է դեպքի վայր,առաջին հերթին սկսում է սև արկղի որոնումը:Իսկ ինչ է այն իրենից ներկայացնում:Թեև ասում են սև արկղ, բայց իրականում նարնջագույն է, որը հնարավորություն է տալիս ավելի հեշտությամբ հայտնաբերել արկղը դեպքի վայրում:Քաղաքացիական օդագնացության մեջ արկղը մասնագիտական կուտակիչ է,որը գրանցում է օդաչվության ինֆորմացիան: Նրանում ֆիքսվում են օդանավի շարժման պարամետրերը, ուժային սարքերի (շարժիչների) և այլ համակարգերի աշխատանքը:Այն նաև գրանցում է անձնակազմի անդամների և դիսպետչերական ծառայության միջև տեղի ունեցող խոսակցությունը: